40-ամյա Մոդրիչի ասիստը «Միլանին» թրիլերային ոչ-ոքի պարգևեց Ա սերիայի նորեկի դեմ խաղում 🎥
40-ամյա Մոդրիչի ասիստը «Միլանին» թրիլերային ոչ-ոքի պարգևեց Ա սերիայի նորեկի դեմ խաղում 🎥
25/10/2025 - 00:52

Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» մեծ դժվարությամբ ոչ-ոքի (2:2) գրանցեց առաջնության նորեկ «Պիզայի» հետ։

«Ռոսոներիից» հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ռաֆայել Լեաուն։

Մասինիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը երկար ժամանակ պահում էր հաղթական հաշիվը, սակայն հյուրերը 60-րդ կոլումբացի անվանի վինգեր Խուան Կուադրադոյի իրացրած 11-մետրանոցից շնորհիվ խփեցին պատասխան գոլը։

«Պիզան» 86-րդ րոպեին կատարած երկրորդ հարվածով շատ անսպասելի առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Մ’Բալա Նզոլան։

Թում էր, թե Ալբերտո Ջիլարդինոյի գլխավորած թիմը սենսացիոն հաղթանակ կտանի, 90+3-ին 40-ամյա Լուկա Մոդրիչի ասիստից հետո «Միլանին» պարտությունից փրկեց թիմի նորեկ Զաքարի Աթեկամեն։

«Միլանը» 17 միավորով առաջին տեղում է, «Պիզան», որը դեռ հաղթանակ չի տարել, 4 միավորով 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025