40-ամյա Մոդրիչը 2024/25 մրցաշրջանում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստն է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիան (FIFPro) հայտնել է, որ ֆուտբոլիստները նախորդ մրցաշրջանում չափից շատ հանդիպումների են մասնակցել, գրում է BBC-ն։
FIFPro-ն հրապարակել է խաղացողների աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ զեկույց՝ ուսումնասիրելով խաղերի և թռիչքների քանակը։
Ըստ զեկույցի` 2024/25 մրցաշրջանում, ներառյալ ընկերական խաղերը, 10 ֆուտբոլիստ 69 և ավելի հանդիպման է մասնակցել։
Առաջատարը «Միլանի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։ 40-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 76 խաղի։
Երկրորդ տեղում Մոդրիչի նախկին խաղընկեր Ֆեդերիկո Վալվերդեն է` 72։ Ուրուգվայցին 58 անընդմեջ հանդիպման է մասնակցել և այդ ցուցանիշով լավագույնն է։
FIFPro-ն գրում է, որ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստները չպետք է 55-ից ավելի շատ հանդիպումների մասնակցեն։
2024/25 մրցաշրջանում ամենաշատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստները` ըստ FIFPro-ի
- Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա) – 76
- Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ) – 72
- Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Իսպանիա) – 71
- Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», Իտալիա) – 70
- Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) – 69
- Յոզուա Կիմիխ («Բավարիա», Գերմանիա) – 69
- Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա) – 69
- Ժոաու Նևեշ (ՊՍԺ, Պորտուգալիա) – 69
- Կարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա) – 69
- Դեզիրե Դուե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 69
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FIFPro, Աշրաֆ Հակիմի, Դեզիրե Դուե, Ժոաու Նևեշ, Լուկա Մոդրիչ, Կարեմ Ադեյեմի, Յոզուա-Կիմիխ, Պեդրի, Ֆաբիան Ռուիս, Ֆեդերիկո Վալվերդե