4 կարմիր քարտ մեկ խաղում․ Ջենովա 1։2 Միլան?
Ա Սերիայի շրջանակներում մեկնարկել է 7-րդ տուրը։Միմյանց դեմ էին դուրս եկել «Ջենովան» և«Միլանը»։
Գերդրամատիկ հանդիպումն ավարտվեց «Միլանի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին ջենովական թիմի ֆուտբոլիսները։ 41-րդ րոպեին աչքի ընկավ «Այաքսի» նախկին կիսապաշտպան Լասե Շյոնեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Ռիկարդո Սապոնարան, ով նստած էր պահեստայինների նստարանին։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Միլանին» հաջողվեց խփել պատասխան գնդակը․ գոլի հեղինակ դարձավ Թեո Էրնանդեսը։
57-րդ րոպեին Միլանը 11 մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն՝ առաջ մղելով հյուրերին, իսկ «Ջենովայի» կազմում կարմիր քարտի արժանացավ Դավիդե Բիրսակին։
79-րդ րոպեին թիմերի կազմերը հավասարվեցին․ խաղադաշտից հեռացվեց «Միլանի» պաշտպան Դավիդե Կալաբրիան՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։
Հանդիպման 93-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Լասե Շյոնեն, բայց չկարողացավ հաղթող դուրս գալ Պեպե Ռեյնայի հետ մենամարտում։
Դրանից րոպեներ անց, խաղադաշտից դուրս կարմիր քարտ ստացավ Միլանի կիսապաշտպան Սամու Կաստիլիեխոն։
Այսպիսով, «Միլանը» ծանր հաղթանակ տարավ՝ վաստակելով 9 միավոր և ժամանակավորապես բարձրացավ 11-րդ հորիզոնական։ «Ջենովան» 5 միավորով 19-րդն է։
# Ա-սերիա, Թեո-Էրնանդես, Լասե-Շյոնե, Միլան, Ջենովա, Ֆրանկ Կեսիե