4 խաղ, 3 գոլ! Հայ ֆուտբոլիստը փայլում է Շվեդիայում 🎥
4 խաղ, 3 գոլ! Հայ ֆուտբոլիստը փայլում է Շվեդիայում 🎥
04/04/2026 - 23:26

Շվեդիայի երկրորդ լիգայի` Սուպերեթանի 2026թ. մրցաշրջանի առաջին տուրում «Նորշյոպինգը» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է «Վերնամուին»։

Տանտերերի չորրորդ գոլը 45+2-րդ րոպեին խփել է Ալբերտ Ալեքսանյանը։

20-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է պայմանագիր կնքել «Նորչյոպինգի» հետ, որի կազմում անցկացրած պաշտոնական 4 խաղում 3 գոլ է խփել։ Նախորդ երկու գոլերը նա խփել էր Շվեդիայի գավաթի խաղարկությունում։

Ալեքսանյանը ծնվել է Լատվիայում, բայց երեք տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել է Նորվեգիա, խխ։ Ֆուտբոլիստի հայրը հայ է, մայրը` լատվիացի։ Նա ունի Նորվեգիայի քաղաքացիություն։

Եզրային հարձակվողը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Նորվեգիայի երրորդ լիգան ներկայացնող «Ուլ Կիսա» ակումբում, որի կազմում 25 արդյունավետ գործողություն է կատարել` 16 գոլ և 9 ասիստ։

Ալեքսանյանը մարտի 30-ին Transfermarkt-ից առաջին անգամ տրանսֆերային արժեք է ստացել` 125 հազար եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026