Աղբյուր. «Բարսելոնան պայմանագիր է կնքել Ման. Սիթիի կիսապաշտպանի հետ»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես հայտնում է Culemanía-ի լրագրող Վիկտոր Մալոն, «բլաուգրանան» արդեն ավարտին է հասցրել այս գործարք և պայմանագիր կնքել գերմանացի ֆուտբոլիստի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` սա արդեն երկրորդ գործարքն է, որը կատալոնական ակումբն ավարտին է հասցրել. հաջորդ մրցաշրջանում «կապտանռնագույնների» շարքերը կհամալրի նաև «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը։
Գործարքների պաշտոնական հաստատումը ձգձգվում է «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների պատճառով։
Նշվում է, որ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելուց հետո այժմ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավիի գլխավոր նպատակը ձախ վինգերի դիրքն ամրապնդելն է։
Ակումբն այդ դիրքի համար դիտարկում է Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի («Յուվենտուս») թեկնածությունը։
Բացի դրանից, «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել կենտրոնական հարձակվող։ Աշխատանքներ են տարվում «Չելսիից» Պիեր-Էմերիկ Օբամեյանգին վերադարձնելու և «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիկտոր Ռոկեին գնելու ուղղությամբ։
Հավելենք, որ Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 293 խաղում դառնալով 54 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Ինիգո Մարտինես, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ