35-ամյա Անդրես Ինիեստայի բիլյարդային հարվածով գոլը?
Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեսստան չի դադարում հիշեցնել իր մասին՝ Ճապոնիայի գավաթի կիսաեզրափակչում բիլյարդային հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
35-ամյա իսպանացին «Սիմիձու Էս-Պալսի» դեմ խաղում 14-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվն՝ օգնելով իր թիմին 3։1 հաշվով հաղթել և դուրս գալ եզրափակիչ, որի շրջանակւմ կմրցի «Կաշիմայի» դեմ։
Նշենք, որ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը 2019 թվականին 24 հանդիպման շրջանակում դարձել է 7 գոլի հեղինակ։
# Անդրես-Ինիեստա