Մահացել է Դիեգո Արմանդո Մարադոնան
Ինչպես տեղեկանում ենք միջազգային տարբեր ԶԼՄ-ներից, 60 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան։ Մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։
Արգենտինացի նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Արգենտինոս Խունիորսի», «Բոկա Խունիորսի», «Բարսելոնայի», «Նապոլիի», «Սևիլիայի» և «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում։ Մարադոնան կարիերայի ողջ ընթացքում ընդանուր առմամբ անցկացրել է 680 հանդիպում՝ դառնալով 348 գոլի հեղինակ։
Հավելենք, որ Մարադոնան 1986 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
# Արգենտինայի հավաքական, Արգենտինոս Խունիորս, Բարսելոնա, Բոկա Խունիորս, Դիեգո Արմանդո Մարադոնա, Նապոլի, Նյուելս Օլդ Բոյս, Սևիլիա