34 հարված, հետ մղած 5 11-մետրանոց. Այաքսի ու Պանատինայկոսի անհավանական թրիլերը 🎥

34 հարված, հետ մղած 5 11-մետրանոց. Այաքսի ու Պանատինայկոսի անհավանական թրիլերը 🎥

16/08/2024 - 12:14

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսը» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց հունական «Պանատինայկոսի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում Նիդերլանդների բազմակի չեմպիոնն արտագնա խաղում կարողացել էր 1:0 հաշվով հաղթել մրցակցին։

Պատասխան խաղում Հունաստանի 20-ակի չեմպիոն «Պանատինայկոսը» կարողացավ 89-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Տետեի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ կորզել հիմնական ժամանակում։

Դիմակայությունը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, սակայն նոր գոլեր չեղան։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։ Հարվածաշարն անցավ, պարզապես, անհանական թրիլերային սցենարով. Ֆրանչեսկո Ֆարիոլիի գլխավորած «Այաքսը» հաղթեց 13:12 հաշվով։

Կողմերը միասին վերցրած իրացրել են 34 11-մետրանոց, իսկ «Այաքսի» 40-ամյա դարպասապահ Ռեմկո Պասվերը հետ է մղել մրցակցի 5 հարված։

«Պանատինայկոսից» վրիպել են արգենտինացի Դանիել Մանչինին, սերբեր Նեմանիա Մաքսիմովիչն ու Ֆիլիպ Մլադենովիչը, իսլանդացի Սվերիր Ինգասոնը, նիդերլանդցի Տոնի Վիլենիան։

«Այաքսի» կազմից հարձակվող Բրայան Բրոնին երկու անգամ վրիպել է նշակետից։ Մեկական անգամ էլ աչքի ընկնել չեն կարողացել Յուրի Բասն ու Բետրտան Տրաորեն։

Այսպիսով, «Այաքսը» մեծ դժվարությամբ կարողացել է հաղթահարել «Պանատինայկոսի» արգելքը, դուրս է եկել Եվրոպ լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ մրցելու է Լեհաստանի չեմպիոն «Յագելոնիայի» դեմ։

«Պանատինայկոսը» պայքարը շարունակելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլե-օֆֆ փուլում և երկու հանդիպում կանցկացնի ֆրանսիական «Լանսի» հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023