33-ամյա մասնագետը կարող է գլխավորել «Բայերը»
Ֆաբիան Հյուրցելերը կարող է նշանակվել «Բայերի» գլխավոր մարզիչ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Գերմանական ակումբը մտադիր է ամռանը նոր գլխավոր մարզիչ նշանակել։ «Դեղագործների» ղեկավարները դժգոհ են Կասպեր Հյուլմանի կատարած աշխատանքից։
Լևերկուզենյան ակումբի ներկայացուցիչներն ու դանիացի մասնագետը որևէ տարաձայնություն չունեն, բայց «Բայերը» պարբերաբար դիտարկում է այլ մարզիչների տարբերակներ։
33-ամյա Հյուրցելերը 2024թ. հուլիսից մարզում է «Բրայթոնը»։ Անգլիական ակումբը նրա գլխավորությամբ 81 խաղում տարել է 35 հաղթանակ, գրանցել 23-ական ոչ-ոքի և պարտություն։ Կողմերը մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիր ունեն։
Գերմանացի մասնագետը 2024թ. ամռանը 31 տարեկանում դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը։
Երիտասարդ մասնագետը գերմանական ակումբներից գլխավորել է «Սանկտ Պաուլիում»։ Նա աշխատել է նաև Գերմանիայի Մ18 ու Մ20 հավաքականներում։
Կասպեր Հյուլմանը «Բայերը» մարզում է 2025թ. սեպտեմբերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Բայեր Լևերկուզեն, Բրայթոն, Կասպեր Հյուլման, Ֆաբիան Հյուրցելեր