Կավանին քիչ-քիչ մտնում է հունի մեջ․ Յունայթեդի գերկամային հաղթանակը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Սաութհեմպտոնին»։
Հանդիպման 33-րդ րոպեի դրությամբ «սրբերը» անակնկալ էին մատուցում և հաղթում էին 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձավ Յան Բեդնարեկն ու Ջեյմս Վորդ-Պորուսը։
Երկրորդ խաղակեսում մանկունյական ակումբը բեկեց խաղի ընթացքը և գերկամային հաղթանակ տարավ պինդ կորիզ համարվող մրցակցի նկատմամբ։ Նախ Բրունո Ֆերնանդեշը 59-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 74-րդ րոպեին Էդինսոն Կավանին լուսատախտակին արդեն վառեց 2։2 հաշիվը, իսկ երբ թվում էր, թե խաղը պետք է ավարտվի ոչ-ոքի, 90+2-րդ րոպեին Կավանին ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ դառնալով դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 16 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Սաութհեմպտոնը» 17 միավորով 5-րդն է։
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Յան Բեդնարեկ, Ջեյմս Վորդ-Պրոուս, Սաութհեմփթոն