32 տարեկանում մահացել է «Յուվենտուսի» նախին ֆուտբոլիստը
32 տարեկանում կյանքից հեռացել է Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Նիկո Իդալգոն։
BBC-ի հաղորդմամբ` իսպանացի ֆուտբոլիստը 2021 թ. տառապում էր թոքի քաղցկեղով։
Նախկին վինգերը «Յուվենտուսի» համակարգում եղել է 2014-17 թթ., սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել «բիանկոներիի» կամզում։ Նա հանդես է եկել նաև իսպանական մի շարք ակումբներում` «Գրանադայում», «Կադիսում», «Ռասինգում» և «Էքստրեմադուրայում»։
Իդալգոն ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Գրանադայի» երիտասարդական թիմում (95 խաղ, 11 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գրանադա, Էքստեմադուրա, Կադիս, Յուվենտուս, Նիկո Իդալգո, Ռասինգ