Հայաստանի հավաքականը մեկնել է Էստոնիա
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա․ Լե Կոկ Արենա» մարզադաշտում։
Հավելենք, որ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45։
# Ազգերի լիգա, Էստոնիա-Հայաստան, Էստոնիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ