Ցավալի լուր․ առաջնագծում զոհվել է Շիրակի սան Պավլիկ Մանուկյանը
Ինչպես տեղեկացնում է «Շիրակի» պաշտոնական կայքը, ակումբի սան Պավլիկ Մանուկյանը զոհվել է արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողությունների արդյունքում։
Ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի իր պաշտոնական օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․
«Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Պավլիկ Մանուկյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Մանուկյանների ընտանիքին և հարազատներին»։
Interfootball.am-ի ողջ անձնակազմը Պավլիկ Մանուկյանի ընտանիքին և հարազատներին խոր վշտակցություն է հայտնում։
# Հայաստան, Շիրակ, Պավլիկ Մանուկյան