31-ամյա մասնագետը կարող է գլխավորել Բրայթոնը

31-ամյա մասնագետը կարող է գլխավորել Բրայթոնը

07/06/2024 - 13:30

«Բրայթոնը» հետաքրքրված է գերմանական «Սանկտ Պաուլիի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հյուրցելերի ծառայություններով, հայտնում է Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ` «ճայերը» կոնկրետ քայլեր են սկսել մոտ օրերս գլխավոր մարզիչ նշանակելու հարցում, իսկ 31-ամյա Հյուրցելերը հիմնական թեկնածուներից է։ Կողմերը նույնիսկ նախնական բանակցություններ են վարել։

Անգլիական ակումբը դեռ հստակ որոշում չի կայացրել։ «Բրայթոնը» պետք է բանակցի նաև «Սանկտ Պաուլիի» հետ, քանի որ Հյուրցելերը Համբուրգը ներկայացնող ակումբի հետ գործող պայմանագիր ունի։

«Բրայթոնն» այժմ գլխավոր մարզիչ է փնտրում, քանի որ Ռոբերտո Դե Ձերբին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Երիտասարդ մասնագետը «Սանկ Պաուլին» մարզում է 2022 թ. դեկտեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ հաղթել է Բունդեսլիգա-2-ի 2023/24 մրցաշրջանում և 13 տարի անց նվաճել ուժեղագույնների խմբի ուղեգիր։

Ավելի վաղ Հյուրցելերը «Սանկտ Պաուլիում» եղել է գլխավոր մարզչի օգնական։ Ժամանակին նա նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Գերմանիայի Մ-18 ու Մ-20 հավաքականներում։ Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պիպինսրիդ» ակումբում էլ նա 2016-20 թթ. եղել է խաղացող-մարզիչ։

Ֆաբիան Հյուրցելերը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2004-2013 թթ. հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի» համակարգում, որի տարբեր տարիքային թիմերում 112 խաղում խփել է 20 գոլ, կատարել 5 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023