Արարատ-Արմենիաաա!!! Տղաները փրկում են խաղը և տեղափոխում լրացուցիչ ժամանակ🎥
Սեպտեմբերի 17-ին Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայանում է Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Փոլա Էշ» հանդիպումը։
Հանդիպումը շատ լավ էր սկսվել մեր թիմի համար։ Դավիդ Կապմանիայի սաներն ունեին առավելություն հենց խաղի մեկնարկից և 17-րդ րոպեին Ջեյսոն Մարտինեսի խփած գոլի շնորհիվ առաջ էին հաշվի մեջ, սակայն, ընդամենը 2 րոպե անց, հյուրերը Դիեգո Պեմենտելի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Բաց թողած գոլից հետո էլ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ունեին շատ լուրջ առավելություն, սակայն Յուսուֆ Օդուբանջոն այսօր որոշել էր վատնել իր բոլոր հնարավորությունները։ Նիգերիացի հարձակվողը վրիպում էր հնարավոր և անհնար բոլոր դրիրքերից, ինչի պատճառով էլ պատժվեցինք․ 43-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» եզրային պաշտպան Ալեքս Ջունիորը երկրորդ անգամ պատժվեց դեղին քարտով և մեր թիմին թողեց 10 ֆուտբոլիստով։
«Ֆոլայի» հաջողությունները շարունակվեցին 56-րդ րոպեին։ 11 մետրանոցից աչքի ընկավ Սթեֆանո Բենսին։ 81-րդ րոպեին մեր թիմն արդեն պարտվում էր 1։3 հաշվով։ Լյուքսեմբուրգը ներկայացող ակումբի կազմից երրորդ գոլը խփեց Զաքարիա Հաջիան։
Երբ թվում էր՝ մերոնք չեն կարող փրկել հանդիպումը, տեղի ունեցավ անհնարինը։ 90+1-րդ և 90+4-րդ րոպեներին փոխարինման դուրս եկած Մայիլսոն Լիման երկու անգամ հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Այժմ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ թիմերի կազմերը հավասարվել են․ մրցակցի կազմում կարմիր քարտով է պատժվել Պեմենտելը։
# Արարատ-Արմենիա, Եվրոպա-լիգա, Մայիլսոն Լիմա, Յուսուֆ Օդուբանջո, Ֆոլա