300 մլն տրանսֆերի համար, 1 մլրդ եվրո աշխատավարձ. Վինիսիուսը կարող է հեռանալ «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է As-ը։
Ըստ աղբյուրի` Սաուդյան Արաբիայից տրանսֆերային առաջարկ են պատրաստում` բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
24-ամյա եզրային հարձակվողի տեղափոխության համար Սաուդյան Արաբիայից պատրաստ են վճարել 300 միլիոն եվրո։
Սպասվում է, որ Վինիսիուսին 5 տարվա պայմանագիր կառաջարկեն, իսկ նրան կվճարեն 200 միլիոն եվրո աշխատավարձ։ Համաձայնագրի ամբողջ ընթացքում նա կվաստակի 1 միլիարդ եվրո։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող ակումբներից Վինիսիուսին ցանկանում են ձեռք բերել «Ալ Ահլին» և «Ալ Հիլալը»։ Վերջինը հունվարի 28-ին հայտարարել է բրազիլացի մեկ այլ աստղային ֆուտբոլիստի` Նեյմարի հետ պայմանագրի խզման մասին։ Ակումբն այժմ նոր առաջատար ֆուտբոլիստ է ցանկանում ձեռք բերել։
Այդուհանդերձ, «Ռեալը» Վինիսիուսի վերաբերյալ դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։ Բացի այդ, «արքայական» ակումբը ցանկանում է շեշտը դնել ֆուտբոլիստի պայմանագրում սահմանված 1 միլիարդ եվրո հրաժարագնի վրա ու նրա տրանսֆերը կվաճառի միայն այդ գումարի դեպքում։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, 291 խաղում խփել 101 գոլ, կատարել 83 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալ Ահլի, Ալ Հիլալ, Ռեալ Մադրիդ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ