Մեսսին ու Կումանը դեռևս քննարկելու հարց ունեն
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ևս մեկ զրույց կունենան։
Սեպտեմբերի 6-ին արգենտինացի ֆուտբոլիստը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը լինելու է այսօր՝ սեպտեմբերի 7-ին։ Թեստի բացասական լինելու դեպքում Մեսսին կմիանա ակումբի մարզումային խմբին և կհանդիպի հոլանդացի մասնագետի հետ։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կողմերի քննարկման լինելու է ավագի թևկապը, որը ներկա պահին պատկանում է հենց Լեո Մեսսիին։
Բանն այն է, որ Կումանի մոտ կասկածներ կան, որ խաղացողի հեռանալու մտադրություններով պայմանավորված, նա կարող է լավ չկատարել թիմի ավագի պարտականությունները, այդ պատճառով 57-ամյա մասնագետը ցանկանում է այդ թեմայով զրուցել անձամբ նրա հետ, սակայն, հոլանդացի մասնագետը պատրաստ է հարգել Մեսսիի կայացրած ցանկացած որոշում։
Բացի Լեո Մեսսիից, «Բարսելոնայի» ավագներ են համարվում նաև Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերժի Ռոբերտոն։
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լեո Մեսսի, Ռոնալդ Կուման, Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս