Խորխե Մեսսին պատասխանել է Լա լիգայի հայտարարությանը
Ինչպես տեղյակ եք «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել։ Օրեր առաջ նա բյուրոֆաքսի միջոցով դիմել էր կատալոնական ակումբի ղեկավարությանը և հայտնել էր իր ցանկության մասին։ Լեոն ցանկանում է խզել պայմանագիրը և անվճար հեռանալ ակումբից։
Օգոստոսի 30-ին Լա լիգայի ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն տարածեցին, որի մեջ ասվում էր հետևյալը․
«Խաղացողի պայմանագիրը դեռևս ուժի մեջ է։ Պայամանգիրն ունի հրաժարագնի կետ, և եթե Լեո Մեսսին ցանկանում է խզել պայմանագիր, ապա պետք է վճարի 700 մլն եվրո»,- նշվում է Լա լիգայի հայտարարության մեջ։
Խորխե Մեսսին, ով խաղացողի հայրն է և գործակալը, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պաշտոնապես պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը։
Նամակի տեքստում նշվում է, որ խաղացողի պայմանագրում նշված հրաժարագնի կետը (խմբ՝ Լեո Մեսսիի պայմանագրում կա կետ, ըստ որի, նրա հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո), որից փորձում են կախվել «Բարսելոնան» և Լա լիգան, նախորդ՝ 2019/20 մրցաշրջանի ավարտից սկսած չի գործում, եթե խաղացողը միակողմանի համաձայնությամբփ փորձի լքել ակումբը։
Բացի դրանից, Խորխե Մեսսին շեշտում է, որ Խավիեր Տեբասն ակնհայտ սխալ է թույլ տվել այդ հարցում, ինչը ցույց է տալիս Լա լիգայի կողմնապահ վերաբերմունքը ստեղծված իրավիճակում։
«Մենք չգիտենք, թե Լա լիգան ինչ պայմանագիր է առաջ քաշել և չգիտենք, թե ինչ հիմքով են նրանք այնպիսի հետևություն արել, որ Լեո Մեսսիի հրաժագնի կետը գործում է։
Լա լիգայի հայտարարության այն մասը, որը վերաբերում է Լեո Մեսսիի հրաժագնին, մեծ սխալ է»,- նշվում է Խորխե Մեսսիի պաշտոնական նամակում, որը տարածել է իսպանացի լրագրող Գիլեմ Բալագեն։
# Բարսելոնա, Գիլեմ Բալագե, Լա-լիգա, Լեո Մեսսի, Խավիեր Տեբաս, Խորխե Մեսսի, տրանսֆերներ