21-րդ հավաքականը,որը նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
21-րդ հավաքականը,որը նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
13/10/2025 - 10:22

Գանայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։

Օտո Ադոյի գլխավորած թիմն աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի I խմբի վերջին` 10-րդ տուրում սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է Կոմորյան կղզիների հավաքականին։

Աքրայում կայացած խաղում տանտերերի միակ գոլը խփել է «Տոտենհեմի» վինգեր Մոհամեդ Քուդուսը։

«Սև աստղերը» 25 միավորով խմբում գրավել են առաջին տեղը։ Կոմորյան կղզիները 15 միավորով ընտրական մրցաշարն ավարտել է չորրորդ տեղում։

Գանացիները Մունդիալին մասնակցում են 2006 թվականից և դրանից հետո մրցաշարը երբեք բաց չեն թողնում` որակավորվելով 5-րդ անգամ անընդմեջ։

Գանան 21-րդ հավաքականն է, որը նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025