21-րդ դարում «Բարսային» Մբապեից ավելի շատ գոլ խփել են միայն Ռոնալդուն ու Բենզեման
Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գրավել է «Բարսելոնայի» դարպասը` գրանցելով տպավորիչ ցուցանիշ, հայտնում է Opta-ն։
Ֆրանսիացի հարձակվողը 21-րդ դարում դարձել է «Բարսելոնայի» դեմ խաղերում երրորդ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը. նա աչքի է ընկել 12-րդ անգամ։
26-ամյա ֆուտբոլիստն այդ ցուցանիշով զիջում է միայն «արքայական» ակումբի նախկին հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդունին (34 խաղ, 20 գոլ) և Կարիմ Բենզեմային (46 խաղ, 16 գոլ)։ Մբապեն «բլաուգրանայի» դեմ մասնակցել է միայն 9 հանդիպման։
«Ռեալը» հերթական «Էլ Կլասիկոյում» «Բարսային» հաղթել է 2:1 հաշվով և 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կատալոնական ակումբը 22 միավորով երկրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Կարիմ Բեզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ