2026թ. ԱՊԼ-ի առաջին 4 խաղից 3-ում գոլեր չգրանցվեցին 🎥
2026թ. ԱՊԼ-ի առաջին 4 խաղից 3-ում գոլեր չգրանցվեցին 🎥
02/01/2026 - 11:45

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026թ. առաջին 4 խաղից 3-ում գոլեր չգրանցվեցին։

«Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում չկարողացավ կոտրել «Սանդեռլենդի» դիմադրությունը։ Ակումբները գոլեր չխփեցին։

Հանդիպման հերոսները թիմերի դարպասապահներ Ջանլուիջի Դոնարուման («Սիթի») և Ռուբին Ռուֆսն («Սանդեռլենդ») էին, որոնք 4-ակա սեյվ կատարեցին։

«Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մեծ առավելության պայմաններում չհաղթեց «Լիդսին»` 0:0։

0:0 հաշվով ավարտվեց նաև «Բրենթֆորդ» – «Տոտենհեմ» հանդիպումը։ «Քրիսթալ Փելասն» ու «Տոտենհեմն» էլ 1:1 հաշիվը գրանցեցին։

19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 45 միավորով գլխավորում է «Արսենալը»։ «Մանչեսթեր Սիթին» ունի 41, «Ասթոն Վիլան»` 39, «Լիվերպուլը»` 33 միավոր, «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»` 30-ական միավոր։

«Սանդեռլենդը» 29 միավորով 7-րդն է, «Բրենթֆորդը»` 27 միավորով 9-րդը, «Քրիսթալ Փելասն» ու «Ֆուլհեմը»` նույնքան միավորով 10-րդն ու 11-րդը, «Տոտենհեմը»` 26 միավորով 12-րդը, «Լիդսը»` 21 միավորով 16-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025