2023 թ. ակումբները ռեկորդային քանակի գումար են ծախսել` տրանսֆերներ իրականացնելու համար
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տրանսֆերային շուկայի վերաբերյալ ամենամյա հաշվետությունը։
Ըստ այդ հաշվետվության` 2023 թ. ակումբները ռեկորդային քանակի գումար են ծախսել` տրանսֆերներ իրականացնելու համար։
Այսպես, 2023 թ. ամբողջ աշխարհում ակումբները տրանսֆերներ իրակացնելու համար ծախսել են 9,63 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 48,1%-ով ավելին է, քան 2022 թվականին (6,5 մլրդ դոլար)։
Նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 2019 թ., երբ ակումբները միասին վերցրած ծախսել էին 7,35 մլրդ դոլար։
2023 թ. տրանսֆերների դիմաց ամենաշատը վճարել են անգլիական ակումբները` 2,96 մլրդ դոլար։
Գերմանական ակումբներն էլ ամենաշատ գումարն են վաստակել ֆուտբոլիստների վաճառքից` 1,2 մլրդ եվրո։
Պետք է նշենք, որ այս հաշվետվության մեջ ներառված է միայն մի երկրից մեկ այլ երկիր իրականացված տրանսֆերները։ Նույն երկրում տեղի ունեցած գործարքները հաշվի չեն առնվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# տրանսֆերներ, ՖԻՖԱ