2021 թ. ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահները
Հեղինակավոր Transfermarkt կայքն իր Instagram-ի էջում ներկայացրել է 2021 թ. ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահներին։
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել եվրոպակամ թոփ-5 առաջնությունների, ներքին գավաթների, եվրագավաթների և հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումները։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Յասին Բունու («Սևիլիա», Մարոկկո) – 59 հանդիպում, 32 «չոր» խաղ
- Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) – 59 հանդիպում, 30 «չոր» խաղ
- Էդուարդ Մենդի («Չելսի», Սենեգալ) – 57 հանդիպում, 29 «չոր» խաղ
- Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա) – 67 հանդիպում, 29 «չոր» խաղ
- Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա) – 63 հանդիպում, 26 «չոր» խաղ
- Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Բրազիլիա) – 56 հանդիպում, 25 «չոր» խաղ
- Սամիր Հանդանովիչ («Ինտեր», Սլովենիա) – 52 հանդիպում, 24 «չոր» խաղ
- Ջանլուիջի Դոնարումա («Միլան»/ՊՍԺ, Իտալի) – 57 հանդիպում, 24 «չոր» խաղ
- Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա) – 64 հանդիպում, 24 «չոր» խաղ
- Կասպեր Շմեյխել («Լեսթեր», Դանիա) – 72 հանդիպում, 24 «չոր» խաղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ալիսոն Բեկեր, Բոնո, Էդերսոն, Էդուարդ Մենդի, Կասպեր Շմեյխել, Մանուել Նոյեր, Յասին Բունու, Ուգո Լյորիս, Ջանլուիջի Դոնարումա, Սամիր Հանդանովիչ, Տիբո-Կուրտուա