2021 թ. լավագույն ֆուտբոլիստն` ըստ The Guardian-ի
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է 2021 թ. 100 լավագույն ֆուտբոլիստներին, ինչի արդյունքում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովակին երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Լավագույնին պարզելու համար պարբերականը քվեարկություն է անցկացրել 219 փորձագետների շրջանում, որոնց թվում ընդգրկված են եղել նաև 24 նախկին ֆուտբոլիստներ։
Նշենք, որ լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 8481 միավոր
 - Լեո Մեսսի (ՊՍԺ) – 7830 միավոր
 - Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 7589 միավոր
 - Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ» – 7214 միավոր
 - Ժորժինիո («Չելսի») – 6859 միավոր
 - Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 6705 միավոր
 - Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ») – 6696 միավոր
 - Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – 6277 միավոր
 - Նգոլո Կանտե («Չելսի») – 6181 միավոր
 - Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի») – 5985 միավոր
 
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# The Guardian, Էրլինգ Հալանդ, Ժորժինիո, Լեո Մեսսի, Կարիմ-Բենզեմա, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Կրիշտիանու-Ռոնալդու, Մոհամեդ-Սալահ, Նգոլո Կանտե, Ռոբերտ-Լևանդովսկի, Տարվա լավագույն ֆուտբոլիստ