2020/21 մրցաշրջանում Բարսան ու Ռեալը որքա՞ն աշխատավարձ են վճարել Ազարին և Կոուտինիոյին
Հայտնի են դարձել, թե 2020/21 մրցաշրջանում եվրոպական ակումբները որքան աշխատավարձ են վճարել այն ֆուտբոլիստներին, ովքեր հաճախ են վնասվածքներ ստանում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 2020/21 մրցաշրջանում վնասվածքների պատճառով բացակայած ֆուտբոլիստների շրջանակում բոլորից շատ գումար վաստակել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Էդեն Ազարը։
Ազարը մադրիդյան ակումբում շաբաթական վաստակում է 475 հազար եվրո աշխատարձ և 2020/21 մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել 252 օր։ Ստացվում է, որ բելգիացի ֆուտբոլիստն այդ ընթացքում «արքայական» ակումբից ստացել է 17 մլն եվրո։
Ազարին հաջորդում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուիտինիոն, ով նախորդ մրցաշրջանում վնասվածքների պատճառով բաց է թողել 233 օր, սակայն ակումբից ստացել է 16 մլն եվրո։
«Լավագույն» հնգյակում տեղ են գտել նաև Նեյմարը (բաց թողած 95 օր, 13.6 մլն եվրո), Պոլ Պոգբան (230 օր, 11 մլն եվրո) և Մարկո Ռոյսը (214 օր, 7.5 մլն եվրո)։
Հավելենք, որ այս հետազոտությունն անցկացրել է Betiton Sports-ը, որ հաշվի է առել 2020 թ. ապրիլից 2021 թ. մարտ ընկած ժամանակահատվածը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Էդեն-Ազար, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկո Ռոյս, Նեյմար, Պոլ-Պոգբա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ֆիլիպե Կոուտինիո