2010 թվականին Նեյմարը մոտ է եղել Չելսի տեղափոխությանը
Ֆուտբոլային գործակալ Վագներ Ռիբեյրոն պատմել է, որ 2010 թվականին Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մոտ է եղել «Չելսի» տեղափոխությանը։ Այն ժամանակ Նեյմարը դեռևս հանդես էր գալիս «Սանթոսի» կազմում։
«Մենք առաջարկներ ունեինք ամբողջ աշխարհից։ 2010 թվականին, երբ Նեյմարն իր առաջին հանդիպումն անցկացրեց Բրազիլիայի հավաքականի կազմում, «Չելսին» պաշտոնական առաջարկով դիմեց «Սանթոսին»։ Նրանք առաջարկ ուղարկեցին, որը մենք ուսումնասիրեցինք, սակայն այդպես էլ որևէ որոշում չկայացրինք»,- գործակալի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Նեյմարը 88,5 մլն եվրոյի դիմաց «Սանթոսից» տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ 2017 թվականին՝ «Բարսելոնայից» ՊՍԺ։ Տրանսֆերն արժեցավ ռեկորդային 222 մլն եվրո։
# Բարսելոնա, Նեյմար, Չելսի, ՊՍԺ, Սանթոս, տրանսֆերներ