20 ֆուտբոլիստ ժամանել է Հայաստանի հավաքականի ճամբար
Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը և պատրաստվում է Սլովենիայի ու Ղազախստանի դեմ ընկերական հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի հավաքականի ճամբար է ճամանել արդեն 20 ֆուտբոլիստ.
Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»
Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան – «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Արթուր Միրանյան – «Նոա»
Էդուարդ Սպերցյանը («Կարսոնդար»), Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ») և Էդգար Սևիկյանը («Ֆերենցվարոշ») Հայաստանի հավաքականին կմիանան այսօր` մայիսի 27-ին։ Մայիսի 28-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն կժամանի նաև Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։
Ինչ վերաբերում է Տիգրան Ավանեսյանին, ապա 22-ամյա կիսապաշտպանը հավաքականի ճամբար կժամանի միայն հունիսի 3-ին։ Ֆուտբոլիստը հունիսի 2-ին Կալինինգրադի «Բալթիկայի» կազմում մասնակցելու է Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչի` «Զենիթի» դեմ հանդիպմանը։
Հայաստանի հավաքականն, Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ, առաջին մարզումը կանցկացնի այսօր` մայիսի 27-ին` երեկոյան։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում կհյուրընկալվի Սլովենիային, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, ընկերական-հանդիպումներ, Հայաստան-Ղազախստան, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի հավաքական, Սլովենիայի հավաքական