Երկրպագուները վերադառնում են մարզադաշտ․ ՉԼ, ԵԼ և ԱԼ հանդիպումները կանցկացվեն ֆաների մասնակցությամբ
ՈՒԵՖԱ-ն քայլ առ քայլ թուլացնում է այն սահմանափակումները, որոնց կիրառվել էին կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, որոշում է կայացրել, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումների ժամանակ մարզադաշտերը կարող են լցվել մասնակիորեն։ Հայնտի է, որ մարզադաշտերը կարող են լցվել միայն 30 %-ով։ Բացի դրանից, հաշվի կառնվեն նաև, թե տվյալ երկրում կամ քաղաքում ինչ սահմանափակումներ են կիրառվում։ ՈՒԵՖԱ-ն նման որոշում կայացրել է սեպտեմբերի 24-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի «Բավարիա» 2։1 «Սևիլիա» խաղից հետո։ Այդ հանդիպմանը նույնպես թույլատրված է, որ մարզադաշտը լցվի 30 %-ով։
Լրագրող Ռոբ Հարիսը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին հրապարակվելու է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի խաղացանկը, որի մասնակիցներին արդեն տեղյակ է պահվել, որ նրանք կարող են թույլատրել երկրպագուների մուտքը մարզադաշտ, եթե տեղի կառավարության կողմից որևէ սահմանափակում չկա այդ հարցի շուրջ, սակայն հյուրընկալվող ակումբի երկրպագուների մուտքը դեռևս չի թույլատրվելու։
Երկրպագուները կարող են մարզադաշտ այցելել արդեն հաջորդ շաբաթ կայանալիք Ազգերի լիգայի 3-րդ և 4-րդ տուրի խաղերի ժամանակ։ Երկրպագուներին մարզադաշտերում կտեսնենք նաև Եվրոպա լիգայի հանդիպումների շրջանակում։
# Ազգերի լիգա, Եվրոպա-լիգա, կորոնավիրուս, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա