19 հավաքական նվաճել է Եվրոյի ուղեգիր

19 հավաքական նվաճել է Եվրոյի ուղեգիր

19/11/2019 - 18:14

Եվրո-2020-ի որակավորաման փուլը մոտենում է տրամաբանական ավարտին։ Այսօր կկաայանա վերջին՝ 10-րդ տուրի, վերջին խաղային օրը։ 24 ուղեգրերից 19-ի տերն արդեն հայտնի է։ Այսօր նրանց կմիանա ևս մեկ հավաքական։ Այդ ուղեգիրն հավակնում են Ուելսի, Հունգարիայի, Սլովակիայի հավաքականներն, որոնք ընդգրկված են մեկ խմբում, իսկ մյուս 4 ուղեգրերին կտիրանան այն հավաքականները, որոնք դուրս են եկել Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլ, որը կկայանա 2020 թվականի մարտին։

Եվրոյի ուղեգիր են նվաճել հետևյալ 19 հավաքականները․

Բելգիա – Հաղթել է բոլոր 9 խաղերում՝ ընդհանուր 34։2 հաշվով, առաջինն է նվաճել Եվրոյի ուղեգիր (վերջին հանդիպումը Բելգիայի հավաքականի կանցկացնի այսօր)։

Իտալիա – Հաղթել է ընտրական փուլի բոլոր 10 խաղերը՝ սահմանելով անընդեմջ հաղթանակների նոր ռեկորդ։

Ռուսաստան – 21-րդ դարում բաց չի թողել ոչ մի Եվրո, տարել է 7 անընդմեջ հաղթանակ, որը ռեկորդի կրկնություն է։

Լեհաստան – չորրորդ անգամ անընդմեջ նվաճում է Եվրոյի ուղեգիր․ մինչ այդ երբեք չէր խաղացել Եվրոյում։ Բաց է թողել ընդամենը 3 գնդակ 9 խաղում, 15 գոլերից 11-ը խփել է երկրորդ խաղակեսում։

Ուկրաինա – Առաջին անգամ Եվրոյին որակավորում է առանց անցումային խաղերի։ Առաջին անգամ պարտություն չունի օրացույցաին մեկ տարում։

Իսպանիա – Եվրոյի որոկավորման փուլերում պարտություն չունի սկսած 2014 թվականի հոկտեմբերից։

Թուրքիա – Գլխավոր մարզիչ Շոնել Գյունեշը ԱԱ-2002-ի ժամանակ հավաքականի հետ բրոնզե մեդալ է նվաճել։ Դարպասապահ Մերթ Գյունուկը 7 «չոր» հանդիպում է անցկացրել։

Ֆրանսիա – Բաց չի թողել ոչ մի Եվրո սկսած 1992 թվականից։ Եվրոյի որոկավորման փուլերի ընթացաում սեփական հարկի տակ պարտություն չունի սկսած 2010 թվականի սեպտեմբերից։

Անգլիա – Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել այս ընտրական փուլի բոլոր հանդիպումներում։ «Երեք առյուծներն» առաջատար են տնային խաղերում խփած գոլերով՝ 21։

Չեխիա – Որպես առանձին պետություն՝ երբեք բաց չեն թողել Եվրոպային առաջնությունը։ Տարել են 5 հաղթանակ, որից 3-ը եղել է կամային։

Ֆինլանիդա – Առաջին անգամ դուրս է եկել Եվրո։ ՖԻՖԱ-ի դասակարկման աղյուսակում զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը, ինչն ամենավատ արդյունքն է Եվրոյի ուղեգիր նվաճած հավաքականների մեջ։

Շվեդիա – Վեցերորդ անգամ անընդմեջ դուրս է նվաճում է Եվրոյի ուղեգիր։ Շվեդ Գուստավ Սվենդսոնը որակավորման փուլի առաջատարն է ճշգրիտ կատարած փոխանցումների տոկոսային հարաբերակցությամբ (97%):

Խորվաթիա – Բաց է թողել ընդամենը մեկ Եվրոպայի առաջնություն։ Մունդիալ-2018-ի եզրփակչից հետո հավաքական կազմում նորամուտն է նշել 9 ֆուտբոլիստ։

Ավստրիա – Որակավորման փուլի ընթացքում բոլորից շատ՝ 9 անգամ, հարվածել են ուղղահայաց և հորիզոնական դարպասաձողին։

Գերմանիա – Նվաճում է Եվրոյի 13-րդ ուղեգիրը, ինչը ռեկորդ է։ Որակավորման փուլի ընթացքում ստացել է ամենաքիչ թվով դեղին քարտերը (3)։ Եվրոների Յոհաքիմ Լյովի գլխավորությամբ երբեք կիսաեզրափակչից շուտ դուրս չեն մնացել։

Հոլանդիա – 6 տարվա դադարից հետո նվաճում է որևէ մեծ մրցաշարի ուղեգիր։ Մեմֆիս Դեպայը Էդեն Ազարի հետ կիսում է լավագույն ասիստենտի կոչումը, ովքեր կատարել են 6 ասիստ։

Պորտուգալիա – Եվրոպայի և Ազգերի լիգայի գործող չեմպիոնն է։ 21-րդ դարում բաց չի թողել ոչ մի մեծ մրցաշար։ Որակավորման փուլի ընթացքում Կրիշտիանուն խփել է հավաքականի գոլերի կեսը (11 գոլ):

Շվեյցարիա – Հինգերորդ անգամ նվաճում է Եվրոյի ուղեգիր։ Որակավորման փուլի ընթացքում Հավաքականի լագույն ռմբարկու Սեդրիկ Իտենը մասնակցել է միայն 2 խաղի, ով աչքի է ընկել 3 գոլով։

Դանիա – Պաշտոնական խաղերում չի պարտվել սկսած 2016 թվականի հոկտեմբերից։ 23 գոլերից 12-ը հեղինակել է վերջին 20 րոպեների ընթացքում։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023