19-ամյա Ֆելիշը Եվրոպայի լիգայի պատմության ամենաերիտասարդ հեթ-տրիկի հեղինակն է
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի «Այնտրախտի» դեմ առաջին խաղում դարձել է հեթ-տրիկի ձ գոլային խոխանցման հեղինակ (4:2):
19-ամյա պորտոգալացին դարձավ Եվրոպայի լիգայի պատմության ամենաերիտասարդ հեթ-տրիկի հեղինակը վերջին 12 տարիների ընթացքում:
2007 թվականի հոկտեմբերին «Աթլետիկոյի» հարձակվող Սերխիո Ագուերոն ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ժամանակ 3 գնդակ ուղարկեց «Կայսերի Էրջիերսպորի» դարպասը (5:0):
Բացի այդ, Ֆելիշը «Բենֆիկայի» վերջին 27 տարիների միակ ֆուտբոլիստ է, ով հետ-տրիկի հեղինակ է դարձել եվրոգավաթներում:
1992 թվականի սեպտեմբերին նման արդյունքի կարողացել էր հասնել Անտոնիո Պաշեկուն՝ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ժամանակ 3 գնդակ ուղարկելով «Իզոլայի» դարպասը (5:0):