19-ամյա պորտուգալացու համար Յուվենտուսն աստղաբաշխական գումար է պատրաստել
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը հայտնվել է «Յուվենտուսի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
AS-ի տեղեկության համաձայն՝ թուրինյան ակումբը 19-ամյա հեռանկարային ֆուտբոլիստի համար պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել: Հենց այսքան է «Բենֆիկան» սահմանել ֆուտբոլիստի հրաժարագինը:
Նշվում է նաև, որ «Յուվեի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապնվել է պորտուգալական ակումբի հետ և հայտնել ակումբի մտադրության մասին:
Ֆելիշի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: