19-ամյա հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել գերմանական ակումբի հիմնական թիմում 🎥
Կիսապաշտպան Մայք Գևորգյանը նորամուտն է նշել Երրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Մյունխեն-1860»-ի հիմնական թիմում։
19-ամյա ֆուտբոլիստը 30-րդ տուրի «Օսնաբրյուկի» դեմ խաղի (0:1) 90+1-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել և առաջին հանդիպումն անցկացրել մյունխենյան ակումբում։
Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «Մյունխեն-1860»-ի երկրորդ թիմում և Գերմանիայի 5-րդ դիվիզիոնում 24 խաղում 7 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։
Գևորգյանը ծնվել է Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ քաղաքի թիմում, 2017-2021 թթ. եղել է ավստրիական ամենահայտնի ակումբներից «Զալցբուրգի» համակարգում, իսկ 2021 թ. տեղափոխվել է «Մյունխեն-1860»։
Հավելենք, որ «Մյունխեն-1860»-ը Երրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 39 միավոր է վաստակել և 20 թիմերի պայքարում 12-րդն է։ Առաջատար Դրեզդենի «Դինամոն» ունի 56 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից