1859 թ. հրատարակված ֆուտբոլային կանոնների գիրքը վաճառվել է հսկայական գնով
Գոյություն ունեցող Ֆուտբոլային կանոնների գրքի ամենահին օրինաիներից մեկը հսկայական գնով վաճառվել է Sotheby’s աճուրդում։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, գիրքը վաճառվել է 56700 ֆունտ ստերլինգով (65900 եվրո, 77200 դոլլար)։
Այդ ձեռագիր գրքույը հրատարակվել է 1859 թ. «Շեֆիլդ» ֆուտբոլային ակումբի կողմից մի շարք հանդիպումներից հետո, որպեսզի պաշտոնապես հաստատի խաղի կանոնները։ Ֆուտբոլային օրենքների միակ պաշտոնապես պահպանված օրինակը պատմական արխիվի մաս էր կազմում, որն ամբողջությամբ վաճառվել 2011 թ. հուլիսին 881 հազար ֆունտի դիմաց։
Հավելենք, որ «Շեֆիլդ» ակումբը պետք չէ շփոթել «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ «Շեֆիլդը», որը հիմնադրվել է 1857 թվականին, համարվում է երբևէ գոյություն ունեցող ամենահին ֆուտբոլային ակումբը։
Ինչ վերաբերում է «Շեֆիլ Յունայթեդին», ապա այն հիմնադրվել է 1889 թ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Շեֆիլդ, Շեֆիլդ Յունայթեդ