174 կմ/ժ արագությամբ խփված անհավանական գոլ Դանիայում 🎥
Դանիայի Սուպերլիգայի 21-րդ տուրում «Միդտյուլանը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Օլբորգին»։
Հյուրերի երրորդ գոլը անչափ հզոր հարվածով խփել է չիլացի վինգեր Դարիո Օսորիոն։ «Միտդյուլանի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակն ընթացել է 174 կմ/ժ արագությամբ։
«Միդտյուլանը» վաստակել է 42 միավոր և գլխավորել Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Օլբորգը» 18 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից