17 կարմիր քարտ, զանգվածային ծեծկռտուք! Բոլիվիայում սկանդալային հանդիպում է կայացել 🎥
17 կարմիր քարտ, զանգվածային ծեծկռտուք! Բոլիվիայում սկանդալային հանդիպում է կայացել 🎥
28/11/2025 - 11:45

Բոլիվիայի Լիգայի գավաթի` Կոպա Պասենյայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Օրուրո» – «Բլումինգ» դիմակայության պատասխան հանդիպումը (2:2) սկանդալային ավարտ է ունեցել։

Հանդիպման վերջնամասում կողմերի միջև դաժան բախում է սկսվել։ Գործին միջամտել են անվտանգության աշխատակիցները և հատուկջոկատայինները, որոնք մեծ իրավիճակը հարթելու համար կիրառել են արցունքաբեր գազ։

Հանդիպման գլխավոր մրցավար Ռենան Կաստիլիոն ստիպված է եղել 17 կարմիր քարտ ցույց տալ` 10-ը «Բլումինգի» խաղաղողներին, 7-ը` «Ռեալ Օրորուոյի»։

«Բլումինգից» պատժվել են Սեզար Մենաչոն, Ֆրանկո Պոսեն, Ռիչետ Գոմեսը, Խուան Վալվերդեն, Սեզար Ռոմերոն, Էկտոր Սուարեսը, Ռոբերտո Մելգարը, Սեասը, Խոսելիտո Վական և գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սորիան։

«Ռեալ Օրուրոյից» կարմիր քարտ են ստացել Ռաուլ Գոմեսը, Խուլիո Վիլան, Յերսո Վալյեխոսը, Էդուարդո Ալվարեսը, գլխավոր մարզիչ Մարսելո Ռոբլեդոն, նրա օգնականներ Իվան Սալինասը և Ռուբեն Պոկեչոկեն։

Հանդիպման արդյունքը կայացած է համարվել։ «Բլումինգն» առաջին խաղում 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլիվարի» դեմ։

«Ռեալ Օրուրոն» և «Բլումբերգը» դեկտեմբերի 7-ին էլ կհանդիպեն արդեն Բոլիվիայի առաջնության վերջին` 28-րդ տուրում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025