17 զոհ! Մեքսիկայի առաջնության հանդիպումներից մեկը վերածվել է արյունահեղության🎥📸
Մեքսիկայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում «Կերետարոն» «Լա Կորիեխիդորա» մարզադաշտում մրցում էր «Ատլասի» դեմ։
հանդիպումը երկու ակումբների երկրպագուների զանգվածային ծեծկռտուքի պատճառով մնացել է անավարտ. խաղն ընդհատվել է 62-րդ րոպեին։
Ծեծկռտուքի ժամանակ մարզադաշտի անվտանգության աշխատակիցները լրացուցիչ ելքեր են բացել, որպեսսզի հանդիպմանը ներկա եղած կանայք և երեխաները կարողանան դուրս գալ այնտեղից։
Մեքսիկայի Կերետարո նահանգի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ հայտնի չէ` արդյո՞ք կան զոհեր, թե` ոչ։ Նա միայն հայտնել է 22 տուժածի մասին։
Այդուհանդերձ, լրագրող Դավիդ Մեդրանո Ֆելիշը հայտնել է, որ 17 հոգի զոհվել են այդ բախման հետևանքով, սակայն տեղեկությունը ոչ պաշտոնական է։
Ֆելիշը Twitter-ի իր միկրոբլոգում տեղի ունեցածից տեսանյութ է հրապարակել, որը նյարդերից թույլ մարդկանց հորդորում ենք չդիել, քանի որ առկա են ակնհայտ բռնության դրվագներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլաս, Կերետաո, Մեքսիկայի առաջնություն