Բենզեման «չի սիրում» Բիլբաոյի «Ատլետիկին»
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Ատլետիկի» դեմ խաղում Կարիմ Բենզեման դուբլ ձևակերպեց իր հաշվին՝ օգնելով «Ռեալին» հաղթել 3։1 հաշվով։
Ընդհանուր առմամբ, անցկացրած 19 խաղում, ֆրանսիացին 13 անգամ գրավել է «Բիլբաոյի» դարպասը ։
Պարզվում է՝ «Ատլետիկը» Կարիմի երկրորդ «սիրելի» ակումբն է «Գրանադայից» հետո․ վերջինիս դարպասը նա մեկ գնդակ ավելին է խփել։
Այդ 13 հանդիպումներում Բենզեման երեք անգամ դուբլ է ձևակերպել, իսկ մեկ անգամ՝ հեթ-տրիկ։
# Ատլետիկ Բիլբաո, Գրանադա, դուբլ, Լա լիգա, Կարիմ-Բենզեմա