17 կարմիր քարտ, զանգվածային ծեծկռտուք! Բոլիվիայում սկանդալային հանդիպում է կայացել 🎥
Բոլիվիայի Լիգայի գավաթի` Կոպա Պասենյայի քառորդ եզրափակիչի «Ռեալ Օրուրո» – «Բլումինգ» դիմակայության պատասխան հանդիպումը (2:2) սկանդալային ավարտ է ունեցել։
Հանդիպման վերջնամասում կողմերի միջև դաժան բախում է սկսվել։ Գործին միջամտել են անվտանգության աշխատակիցները և ոստիկանները, որոնք մեծ դժվարությամբ են հանդարտեցրել կրքերը։
Հանդիպման գլխավոր մրցավար Ռենան Կաստիլիոն ստիպված է եղել 17 կարմիր քարտ ցույց տալ` 10-ը «Բլումինգի» խաղաղողներին, 7-ը` «Ռեալ Օրորուոյի»։
«Բլումինգից» պատժվել են Սեզար Մենաչոն, Ֆրանկո Պոսեն, Ռիչետ Գոմեսը, Խուան Վալվերդեն, Սեզար Ռոմերոն, Էկտոր Սուարեսը, Ռոբերտո Մելգարը, Սեասը, Խոսելիտո Վական և գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սորիան։
«Ռեալ Օրուրոյից» կարմիր քարտ են ստացել Ռաուլ Գոմեսը, Խուլիո Վիլան, Յերսո Վալյեխոսը, Էդուարդո Ալվարեսը, գլխավոր մարզիչ Մարսելո Ռոբլեդոն, նրա օգնականներ Իվան Սալինասը և Ռուբեն Պոկեչոկեն։
Հանդիպման արդյունքը կայացած է համարվել։ «Բլումինգն» առաջին խաղում 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Բոլիվարի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
‼️ Caso total en Bolivia: 17 𝐄𝐗𝐏𝐔𝐋𝐒𝐀𝐃𝐎𝐒 (!) e intervención de la policía
— Eurosport.es (@Eurosport_ES) November 27, 2025
😬 El encuentro entre Real Oruro y Blooming acabó en el caos total en lo que se define desde Bolivia como una "vergüenza nacional" pic.twitter.com/txapvtgwjJ
# Բլումինգ, Բոլիվար, Կոպա Կասենյա, Ռեալ Օրուրո