Ռեալը, ըստ ՈւԵՖԱ-ի վարկանիշի, Չեմպիոնների լիգայի և Եվրոպական չեմպիոնների գավաթի լավագույն ակումբ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է իր պատմության ընթացքում լավագույն ակումբների վարկանշային աղյուսակը։ Այն իր մեջ ներառում է հեռավոր 1955 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում Եվրոպական չեմպիոնների գավաթին և Չեմպիոնների լիգային մասնակցած բոլոր ակումբների ցուցաբերած արդյունքները։
Ակումբներին հաղթանակի դիմաց տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր։
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», ով իր պատմության ընթացքում 51 անգամ մասնակցել է Եվրոպական չեմպիոնների գավաթին և Չեմպիոնների լիգային՝ նվաճելով 13 տիտղոս։ «Արքայական» ակումբը մրցաշարերում անց է կացրել 445 հանդիպում․ իր ակտիվում ունի 265 հաղթանակ, 77 խաղում կնքել է խաղաղ ելք, պարտվել՝ 103 անգամ։ Այսպիսով՝ «Ռեալը» վաստակել է 607 միավոր, ինչը համարվում է լավագույն արդյունք։
2-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան է»։ Ակումբը մրցաշարերին մասնակցել է 37 անգամ՝ նվաճելով բաղձալի տիտղոսը 6 անգամ։ Գերմանացիներն իրենց ակտիվում ունեն 495 միավոր (325 խաղ, 211 հաղթանակ, 73 ոչ-ոքի և 74 պարտություն)։
Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան»։ Կատալոնացիները 5 տիտղոս են նվաճել՝ մասնակցելով մրցաշարերին 31 անգամ։ Նրանք վաստակել են 459 միավոր (325 խաղ, 193 հաղթանակ, 73 ոչ-ոքի, 59 պարտություն)։
# Բավարիա, Բարսելոնա, Եվրոպական չեմպիոնների գավաթ, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ