16-ամյա դարպասապահը հետ մղեց 11 մետրանոց երեք հարված՝ իր թիմին դուրս բերելով գավաթի եզրափակիչ?
Երեկ՝ հունիսի 24-ին, կայացել է Ուկրաինայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցել են «Մարիուպոլն» ու «Վորսկլան»։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, ինչից հետո նշանակվել է 11 մետրանոց հարվածաշար, որի հերոսն է դարձել «Վորսկլայի» 16-ամյա դարպասապահ Պավել Իսենկոն, ով մարզչական շտաբի որոշմամբ փոխարինման դուրս եկավ 119-րդ րոպեին՝ փոխարինելով հիմնական դարպասապահ Դմիտրի Ռեզնիկին։
16-ամյա դարպասապահը հարվածաշարի ժամանակ երեք անգամ դարձավ սեյվի հեղինակ՝ օգնելով իր թիմին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Կիևի «Դինամոյի» դեմ։
# Դինամո Կիև, Մարիուպոլ, Ուկրաինայի գավաթ, Պավել Իսենկո, Վորսկլա