16-ամյա ֆուտբոլիստը 90+10-ին «Լիվերպուլին» ֆանտաստիկ թրիլերային հաղթանակ պարգևեց «Նյուքասլի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս գոլառատ 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Նյուքասլից»։
Մերսիսայդյան գրանդը 35-րդ րոպեին Ռայան Գրավենբերխի ջանքերով բացեց հաշիվը, իսկ 45+3-րդ րոպեին «կաչաղակների» վինգեր Էնթոնի Գորդոնը կոպիտ խախտման համար հեռացվեց դաշտից։
46-րդ րոպեին Ուգո Էկիտիկեն խփեց Արնե Սլոթի գլխավորած թիմի երկրորդ գոլը` հաշիվը դարձնելով 2:0։
Սպասվում էր, որ «Լիվերպուլը» հեշտ հաղթանակ կտանի, սակայն «Նյուքասլը» կարողացավ սխրանք գործել ու 10 ֆուտբոլիստով հավասարեցնել հաշիվը։
Տանտերերից 57-րդ րոպեին հաշիվը կրճատեց Բրունո Գիմարայեսը, իսկ 88-րդ րոպեին երկրորդ պատասխան գոլը խփեց Վիլիամ Օսուլան։
Թվում էր, թե կողմերը խաղաղությամբ կբաժանվեն, բայց 90+10-րդ րոպեին «Լիվերպուլի» 16-ամյա վինգեր Ռիո Նգումոհան հերոսացավ և հաղթանակ պարգևեց իր թիմին։
«Լիվերպուլը» 6 միավորով երրորդ տեղում է, «Նյուքասլը»` 1 միավորով 15-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am