150 միլիոն եվրո! «Ռեալը» ռեկորդային տրանսֆեր է պատրաստվում իրականացնել
150 միլիոն եվրո! «Ռեալը» ռեկորդային տրանսֆեր է պատրաստվում իրականացնել
05/06/2026 - 10:17

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ պատրաստվում է 150 միլիոն եվրոյով տրանսֆեր իրականացնել, տեղեկացնում է Marca-ն։

«Կարող եմ հայտնեք երեք տեղափոխության մասին` Ժոզե Մոուրինիոյի, Դենզել Դումֆրիսի և Իբրահիմա Կոնատեի, բայց այլ գործարքներ էլ կլինեն։

Երեքշաբթի` հունիսի 9-ին, ես լուրջ առաջարկ կանեմ Չեմպիոնների լիգայում հանդես եկող բարձրակարգ խաղացողի համար։ Դա կլինի «Ռեալի» պատմության մեջ ամենամեծ գումարը, որը երբևէ վճարել ենք։ Նվազագույնը 150 միլիոն եվրո։

Օլիսեն հիանալի խաղացող է, բայց նա այն ֆուտբոլիստը չէ, որի մասին մտածում ենք։ Նա ոչ Քեյնն է, ոչ Դոկուն և ոչ էլ Հոլանդը։ Նա խաղում է ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ հարձկաման գծում»,- հայտարարել է 79-ամյա ֆունկցիոները։

Transfermarkt-ի տվյալներով` «Արքայական ակումբի» պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը Ջուդ Բելինգհեմի տեղափոխությունն է։ «Լոս բլանկոսը» 2023թ. ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք է բերել 127 միլիոն եվրոյով։

Ժոզե Մոուրինոն կնշանակվի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Մադրիդյան գրանդը «Ինտերից» Դումֆրիսի տրանսֆերը կգնի 20 միլիոն եվրոյով, իսկ Կոնատեն ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում։ Ֆրանսիացի պաշտպանը հանդես էր գալիս «Լիվերպուլում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026