15-ամյա խաղացողը գերազանցել է Նեյմարի ռեկորդը

15-ամյա խաղացողը գերազանցել է Նեյմարի ռեկորդը

04/01/2020 - 15:08

Ինչպես հայտնում է  globoesporte-ն, բրազիլական «Օսվալդոյի» Պաբլո Խուանը դարձել է ամենաերիտասարդ խաղացողն, ով մասնակցել է Սան Պաուլոյի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որին մասնակցում են մինչև 20 տարեկան խաղացողները։ «Պոնտե Պրետայի» դեմ խաղում Պաբլո Խուանը եղել է 15 տարեկան 3 ամսական։

Նախորդ ռեկորդը պատկանում էր ՊՍԺ-ի ներկայիս ֆուտբոլիստ Նեյմարին, ով մրցաշարին մասնակցել է 15 տարեկան 11 ամսական հասակում։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023