13 ոսկե, 5 արծաթե, 3 բրոնզե մեդալ. հայ ծանրորդների անհավանական մրցելույթը Եվրոպայի Մ-20 ու Մ-23 առաջնությունում

13 ոսկե, 5 արծաթե, 3 բրոնզե մեդալ. հայ ծանրորդների անհավանական մրցելույթը Եվրոպայի Մ-20 ու Մ-23 առաջնությունում

04/11/2024 - 01:18

Լեհաստանի Ռաշին քաղաքում անցնող օրերին կայացել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանը ներկայացնող հայ ծանրորդները պարզապես փայլուն են հանդես եկել և նվաճել երկամարտի 13 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալ են նվաճել Գարիկ Կարապետյանը (Մ-23, 109 կգ), Լիանա Գյուրջյանը (Մ-23, 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (Մ-20, 87 կգ), Ալեքսանդր Լազարյանը (Մ-20, 102 կգ), Սուրեն Գրիգորյանը (Մ-23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ-20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ-20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ-20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ-20, 59 կգ), Գառնիկ Չոլաքյանը (Մ-23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ-23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ-20, 81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (Մ-23, +109 կգ)։

Ռաֆիկ Մինասյանը (Մ-20, 61 կգ), Մարգարիտա Առաքելյանը (Մ-23, 87 կգ), Միլենա Խաչատրյանը (Մ-23, 81 կգ), Աշոտ Մովսիսյանը (Մ-20,109 կգ),  Մերի Թումասյանը (Մ-23, +87 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ-23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ-20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ-23, 89 կգ)` բրոնզե մեդալի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023