Խորխե Մեսսի․ «Իմ որդին այստեղ չի մնալու»
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և Խորխե Մեսսին հանդիպում են ունեցել՝ քննարկելով Լեո Մեսսիի ապագան։ Խորխե Մեսսին արգենտինացի ֆուտբոլիստի հայրն է և միաժամանակ նաև գործակալը։
Այդ հանդիպումից հետո ֆուտբոլիստի հայրը իր որդու ապագան հետևյալ կերպ է մեկնաբանել․
«Իմ որդին այստեղ չի մնալու»,- նշել է 62-ամյա գործակալը, ում խոսքերը մեջբերում է TyC Sport-ը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերի միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չի տվել, քանի որ թե՛ Բարտոմեուն, թե՛ Խորխե Մեսսին չեն զիջել իրենց դիրքերը։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Խորխե Մեսսի, տրանսֆերներ