Չինական ակումբի տերը պարտադրում է իր 126 կգ կշռող որդուն դուրս բերել մենարկային կազմ

Չինական ակումբի տերը պարտադրում է իր 126 կգ կշռող որդուն դուրս բերել մենարկային կազմ

18/05/2021 - 15:07

Չինացի բիզնեսմեն Վան Հունտաոն վերջերս ձեռք է բերել Չինաստանի երկրորդ դիվիզինը ներկայացնող «Ցզիբո Ցուցզյույ» ակումբը։

Ինչպես տեղեկացնում է NewsLine-ը, Վան Հունտաոն ակումբի գլխավոր մարզիչ Քիանգ Սունի հետ յուրահատուկ պայմանավորվածություն ունի։

Բանն այն է, որ ակումբի սեփականատերը գլխավոր մարզչին պարտադրում է իր 126-կգանոց որդուն մշտապես խաղացնել մեկնարկային կազմում։

Ակումբի սեփականատիրոջ որդին պետք է մասնակցի ողջ հանդիպմանը՝ իրացնելով բոլոր ստանդարտ հարվածները, ներառյալ՝ 11-մետրանոցները։

Վերջերս Twitter-ում հայտնվել էր այդ տղայի լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է այդ չաղլիկ տղան հանդիպումներից մեկի ընթացքում պատրաստվում իրացնել անկյունային հարվածը։

Հավելենք, որ նոր մեկնարկած առաջնությունում «Ցզիբո Ցուցզյույն» անցկացրած 5 խաղից հետո վաստակել է 1 միավոր, խփել ընդամենը 2 գոլ և 18 թիմերի միջև պայարում եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023