Opta. «Բարսելոնան առաջատար է Լա լիգայում «արդյունավետ» սխալների քանակով» 🎥
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Էյբարի» դեմ։ Ոչինչ չէր հուշում, որ Ռոնալդ Կումանի սաները որևէ խնդիր կունենան այս մրցավեճում, քանզի թիմերի միջև կայացած նախորդ 12 հանդիպումներից 11-ում «կապտանռնագույնները» հաղթել էին մրցակցին։
Սակայն այժմյան «Բարսելոնան» ընդունակ է ամեն ինչի։ Առաջնության ետնապահներից «Էյբարը» «Կամպ Նոու» մարզադաշտից միավորով է հեռանում։ Սրանում իր մեղավորության մեծ չափաբաժինն ունի կատալոնացիների 21-ամյա պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ով սեփական կիսադաշտում կորցնելով գնդակը՝ գոլ նվիրեց մրցակցի հարձակվող Գարսիա Կիկեին։
Պարզվում է՝ ընթացիկ մրցաշրջանում սա «Բարսելոնայի» ֆուտբոլիստների առաջին կոպիտ սխալը չէ։ Ավելի վաղ մրցակիցներին գոլեր են նվիրել Նետոն, տեր-Շտեգենն ու Կլեման Լանգլեն։
Ըստ Opta-ի հաղորդած տվյալների՝ «Բարսելոնան» այս ցուցանիշով Լա լիգայի առաջատարն է։
Այս պահի դրությամբ կատալոնական ակումբը վաստակել է 25 միավոր և առաջնությունում ընթանում է 6-րդ հորիզոնականում՝ առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին» զիջելով 7 միավոր։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Էյբար, Կամպ Նոու, Կիկե Գարսիա, Կլեման Լանգլե, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Պեդրու Նետու, Ռոնալդ Արաուխո, Ռոնալդ Կուման