«Այդ ակումբն ինձ համար ամեն ինչ արժի»․ Ջերարդը՝ Լիվերպուլի մասին
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ով այս պահին շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչն է, զրուցել է BBC-ի առաջատար փորձագետ և երբեմնի ֆուտբոլիստ Ալան Շիրերի հետ և չի թաքցրել, որ ցանկանում է դառնալ «կարմիրների» գլխավոր մարզիչ։
«Ինձ շատ հաճախ են տալիս այդ հարցը։ Կարծում եմ՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կլինի։
Կցանկանայի արդյո՞ք երբևէ գլխավորել «Լիվերպուլը»։ Դա իմ երազա՞նքն է։ Իհարկե՝ այո։ Դա այն ակումբն է, որն ինձ համար ամեն ինչ արժի, սակայն մենք ունենք աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, եթե ոչ՝ լավագույնը, ով առաջին իսկ պահից հրաշքներ է գործում թիմի ղեկին։
Վերջին երկու տարում Կլոպը բերեց մեզ մեծագույն հաջողություններ։ «Լիվերպուլը» ֆանտաստիկ խաղ է ցուցադրում․ թող այդպես շարունակվի որքան հնարավոր է երկար։
Ակումբն իմ հանդեպ հրաշալի վերաբորմունք է ցուցաբերել ամբողջ կարիերայի ընթացքում։ Մինչև հիմա ես նայում եմ թիմի բոլոր խաղերը։ Այնտեղ անգամ հիմա էլ խաղում են իմ նախկին ակումբակից ընկերները։ Այսքանով ամեն-ինչ ասված է։
Այն, որ ես լավ խաղացող եմ եղել «Լիվերպուլի» համար, դա դեռ չի նշանակում, որ ակումբի հավանական հաջորդ մարզիչը հենց ես եմ լինելու։ Շատ թոփ մակարդակի մարզիչներ կան, որ կարող են գլխավորել թիմը»,- ասել է Ջերարդը։
# BBC, Ադամ Շիրեր, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Ռենջերս, Սթիվեն Ջերարդ