12 միավորի կորուստ․ Ավստրիայի առաջնության առաջատարը խախտել է մարզումային կարգը
Ավստրիական Բունդեսլիգայի առաջատար ԼԱՍԿ-ը զրկվել է առաջատարությունից՝ մարզումային կարգը խախտելու պատճատառով։ Այդ մասին տեղեկացնում է ավստրիական Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։
Ավստրիական ակումբներին թույլատրված էր միայն փոքրաթիվ խմբերով մարզումներ անցկացնել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, սակայն ԼԱՍԿ-ի ֆուտբոլիստները միանգամից սկսել են մեծ խմբերով մարզումներ անցկացնել։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ավստրիական Բունդեսլիգայի մամուլի քարտուղարությանը, ԼԱՍԿ-ը զրկվել է 12 միավորից և տուգանվել է նաև 75 հազար եվրոյով։ Ավստրիական Բունդեսլիգային մասնակցում են 12 ակումբներ, և ըստ կանոնակարգի, առաջնության ավարտին ակումբների միավորները կիսվում են, իսկ ակումբները բաժանվում են երկու խմբի։ Արդյունքում, ԼԱՍԿ-ը զրկվել է միայն 6 միավորից՝ նահանջելով երկրորդ հորիզոնական։ Այժմ առաջնության առաջատարը «Զալցբուրգն» է՝ ԼԱՍԿ-ին գերազանցելով երեք միավոր։
Նշենք, որ ավստրիական Բունդեսլիգայի վերսկսումը նախատեսված է հունիսի 2-ին։
# Ավստրիական Բունդեսլիգա, Զալցբուրգ, ԼԱՍԿ, կորոնավիրուս