12 միավորի կորուստ․ Ավստրիայի առաջնության առաջատարը խախտել է մարզումային կարգը

12 միավորի կորուստ․ Ավստրիայի առաջնության առաջատարը խախտել է մարզումային կարգը

29/05/2020 - 11:54

Ավստրիական Բունդեսլիգայի առաջատար ԼԱՍԿ-ը զրկվել է առաջատարությունից՝ մարզումային կարգը խախտելու պատճատառով։ Այդ մասին տեղեկացնում է ավստրիական Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։

Ավստրիական ակումբներին թույլատրված էր միայն փոքրաթիվ խմբերով մարզումներ անցկացնել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, սակայն ԼԱՍԿ-ի ֆուտբոլիստները միանգամից սկսել են մեծ խմբերով մարզումներ անցկացնել։

Ինչպես տեղեկացնում է  ТАСС-ը՝ հղում կատարելով ավստրիական Բունդեսլիգայի մամուլի քարտուղարությանը, ԼԱՍԿ-ը զրկվել է 12 միավորից և տուգանվել է նաև 75 հազար եվրոյով։ Ավստրիական Բունդեսլիգային մասնակցում են 12 ակումբներ, և ըստ կանոնակարգի, առաջնության ավարտին ակումբների միավորները կիսվում են, իսկ ակումբները բաժանվում են երկու խմբի։ Արդյունքում, ԼԱՍԿ-ը զրկվել է միայն 6 միավորից՝ նահանջելով երկրորդ հորիզոնական։ Այժմ առաջնության առաջատարը «Զալցբուրգն» է՝ ԼԱՍԿ-ին գերազանցելով երեք միավոր։

Նշենք, որ ավստրիական Բունդեսլիգայի վերսկսումը նախատեսված է հունիսի 2-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023